Ադրբեջանցի սահմանապահները կրակ են բացել Կասպից ծովում սահմանն ապօրինի հատած նավի վրա, Իրանի մեկ քաղաքացի զոհվել է, մյուսը՝ վիրավորվել, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ տեղական լրատվամիջոցների՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 1-ին՝ ժամը 21:55-ին։ Նշվում է, որ նավում հայտնաբերվել և առգրավվել է 33 կգ 75 գրամ թմրամիջոց։