Հնդկաստանի մայրաքաղաքում անբարենպաստ պայմանների հետևանքով չորս մարդ է մահացել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով NDTV հեռուստաալիքին։
Նշվում է, որ անձրևների հետևանքով առաջացել է ջրհեղեղ։ Տասնյակ ծառեր են կոտրվել, որոշ շենքեր փլուզվել են։
Դելիի Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում վատ եղանակի պատճառով ավելի քան 120 չվերթ է հետաձգվել։ Հաղորդվում է նաև գնացքների ժամանակացույցի խափանումների մասին։
Դելիի իշխանությունները բնակիչներին խորհուրդ են տվել հնարավորության դեպքում մնալ տանը։ Հնդկաստանի օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է մայրաքաղաքում անբարենպաստ եղանակային պայմանների մասին մինչև շաբաթ օրը՝ կանխատեսելով ուժեղ անձրևներ, ամպրոպներ և ուժեղ քամի։