Հնդկաստանում ավելի քան 100 երեխա թունավորվել է սատկած օձ պարունակող սննդով, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ըստ կայքի՝ թունավորումները տեղի են ունեցել դպրոցական ճաշից հետո, որը, ենթադրաբար, պարունակել էր սատկած օձ։
Երկրի մարդու իրավունքների ազգային կոմիտեի ուսումնասիրության՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 24-ին, երբ խոհարարը երեխաների կերակուրը մատուցել է դրանից սատկած օձ հանելուց հետոԼ
Գերատեսչությունը հայտարարել է, որ այս միջադեպը, «իրավացիւթյան դեպքում լուրջ խնդիր է առաջացնում սովորողների իրավունքների խախտման վերաբերյալ»։ Հետևաբար, տեղական իշխանությունները պարտավոր են երկու շաբաթվա ընթացքում մանրամասն զեկույց ներկայացնել այս հարցի վերաբերյալ։ Զեկույցում նախատեսվում է ներառել երեխաների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվություն։
Հնդկական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, մոտ 500 երեխա ճաշել է սատկած օձով ճաշով։ Դպրոցում ուտելուց հետո երեխաների հիվանդանալու մասին լուրը բողոքի ցույցերի պատճառ է դարձել։ Տեղի բնակիչները փակել են ճանապարհը՝ պահանջելով միջադեպի հանգամանքների պարզաբանում և մեղավորների պատժում, հավելել է կայքը։