Հռոմի Ֆրանցիսկոս պապը մահացել է ուղեղի կաթվածից և սրտի անբավարարությունից, հայտնում է Vatican News-ը։
Նշվում է, որ նա մահացել է ապրիլի 11-ի առավոտյան՝ իր բնակարանում՝ Կասա Սանտա Մարթայում:
Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի կողմից հրապարակված մահվան մասին բժշկական փաստաթղթում նշվում է, որ պապը նախկինում ունեցել է երկկողմանի թոքաբորբի, բազմակի բրոնխէկտազիայի, զարկերակային հիպերտոնիայի, II տիպի շաքարային դիաբետի, սուր շնչառական անբավարարության դեպքեր։
Ապրիլի 21-ին 88 տարեկան հասակում մահացել էր Հռոմի պապը։ Նրան հիվանդանոց էին տեղափոխել փետրվարի 14-ին, երկկողմանի թոքաբորբ էր ախտորոշվել։ Պապի ինքնազգացողությունը վատացել էր փետրվարի 17-ին։
Մարտի 23-ին նրան դուրս էին գրել հիվանդանոցից, ու ավելի քան հինգշաբաթյա ընդմիջումից հետո առաջին անգամ ելույթ էր ունեցել հավատացյալների առաջ։
Հռոմի պապն ապրիլի 20-ին՝ Սուրբ Հարության տոնի իր պատգամում, խոսել էր Հարավային Կովկասի մասին՝ հայտարարելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վաղեմի լարվածությունը հրատապ հաշտեցում է պահանջում։