ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ հարվածներ են հասցվել Եմենի ՌԱՍ Իսա նավթային նավահանգստին, ինչի հետևանքով այն ոչնչացել է, կան զոհեր, գրում է Interfax-ը։
Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ նավահանգստին հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդ։
«ԱՄՆ ԶՈւ-ն գործողություններ է ձեռնարկել Իրանի կողմից աջակցվող հուսիթ ահաբեկիչների համար վառելիքի այդ աղբյուրը վերացնելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նավահանգիստն օգտագործվել է Եմենի հուսիթների կողմից՝ վառելիք ստանալու համար։
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրադրությունն ավելի է սրվել 2024-ի հուլիսի 30-ից` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում, ուր դեռևս շարունակվում են ռազմական հարվածները, պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։
2025-ի մարտի 18-ին հուսիթները հրթիռային հարված էին հասցրել իսրայելական Նևատիմ ավիաբազային։