Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կնոջ՝ Օլիմպիական չեմպիոն Տատյանա Նավկայի հոբելյանական շոուի ժամանակ դուրս է եկել սառույցի վրա և պարել գեղասահորդուհու հետ, հայտնել է ՌԻԱ Նովոստին։
«Դու այնքան շատ բան ես արել, ես ուզում եմ, որ դու ավելի սավառնես, ավելի հեռու թռչիր, երջանիկ եղիր, քո տաղանդը տուր մարդկանց, տուր ինձ, ես միշտ այնտեղ կլինեմ»,- ասել է նա և կնոջը նվիրել կարմիր վարդերի փունջ։
Պեսկովը շնորհավորել է կնոջը տարեդարձի կապակցությամբ և սեր խոստովանել նրան։
Տատյանա Նավկան ապրիլի 13-ին նշում է իր տարեդարձը։ Ռուս հայտնի գեղասահորդուհին դարձել է 50 տարեկան։ Նա Պեսկովի հետ ամուսնացած է 2015 թվականից։