ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել է հրամանագիր, որով մեկ տարով երկարաձգվել է Ռուսաստանի դեմ նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից սահմանված պատժամիջոցների փաթեթը, ասվում է Թրամփի ստորագրած հրամանագրում։
Խոսքը 2021 թվականի ապրիլի 15-ին հրապարակված 14024 գործադիր հրամանագրի մասին է, որը Բայդենի վարչակազմը բազմիցս ընդլայնել և երկարաձգել է։
ԱՄՆ կառավարությունն սկզբում պատժամիջոցներ էր կիրառել ռուս անհատների և կազմակերպությունների նկատմամբ, որոնք, ըստ ԱՄՆ պաշտոնյաների, ներգրավված էին կիբերհարձակումների, ԱՄՆ-ում ընտրություններին միջամտության, ԱՄՆ քաղաքացիներին վնասելու կամ սպանելու, ինչպես նաև ֆինանսական և պատժամիջոցներից խուսափելու այլ գործունեության մեջ։