ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հաջորդ ամիս այցելել Թուրքիա, հայտնել է CNN-ի լրագրող Ալաինա Թրինը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին։
«Թրամփը քննարկում է հաջորդ ամիս Մերձավոր Արևելք կատարած իր ուղևորության ընթացքում Թուրքիա այցելելու հնարավորությունը, Սաուդյան Արաբիայում, Կատարում և ԱՄԷ-ում կատարած այցելություններից հետո», – գրել է նա X-ում:
Թրինի աղբյուրը նշել է, որ ուղևորության վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի կայացվել: