Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը դատապարտվել է չորս տարվա ազատազրկման և հինգ տարով ձայնի իրավունքի անմիջական կորստի, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Ըստ կայքի՝ համապատասխան որոշումը կայացրել է Փարիզի դատարանը՝ պատգամավորների օգնականների գործով։
Կայքի փոխանցմամբ՝ ձայնի իրավունքի անմիջական կորստի պատճառով Լը Պենը չի կարողանա մասնակցել 2027 թվականին կայանալիք Ֆրանսիայի նախագահական ընտրություններին։ Այս գործով դատապարտվել են նաև խորհրդարանի ութ անդամ և խորհրդարանի 12 օգնական։ Դատարանը Եվրախորհրդարանին հասցված ընդհանուր վնասը գնահատել է 4 միլիոն եվրո։
Միաժամանակ, դատավորները նշել են, որ դատապարտյալները չեն հետապնդել անձնական հարստացման նպատակ՝ այդ միջոցներն ուղղելով կուսակցության կարիքներին, հայտնել է կայքը։