Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մարտի 27-ին կարճ ժամանակով հոսպիտալացվել է, հայտնել է Daily Mail-ը։
Ըստ հաղորդագրության՝ հոսպիտալացումը կապված է քաղցկեղի բուժման «ժամանակավոր կողմնակի ազդեցությունների» հետ:
Նրա մասնակցությամբ մարտի 27-ին և 28-ին նախատեսված միջոցառումները չեղարկվել են բժիշկների առաջարկությամբ։
Նշվում է, որ 76-ամյա Չարլզ III-ը շարունակում է բուժումը քաղցկեղի դեմ։
2024 թվականի փետրվարին Մեծ Բրիտանիայի թագավորի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել, որից հետո նա սկսել էր բուժման կուրսն ու դադարեցրել հասարակական պարտականությունների կատարումը, որոնց կատարմանը վերադարձել էր ապրիլին։