Եգիպտոսի Հուրգադա բնակավայրի ափերի մոտ ռուս զբոսաշրջիկների տեղափոխող բատիսկաֆ է կործանվել, կան զոհեր, հայտնել է Եգիպտոսում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը։
Գերատեսչության տվյալներով՝ 45 ռուս զբոսաշրջիկ, այդ թվում՝ անչափահասներ տեղափոխող «Սինդբադ» զբոսաշրջային նավը պատկանում է համանուն հյուրանոցին։
Բացի անձնակազմի անդամներից, բոլոր 45 ուղևորները Ռուսաստանի քաղաքացիներ են, հավելել են հյուպատոսությունից։ Նշվում է, որ նավում գտնվող ռուսաստանցիների մեծ մասը փրկվել է։