Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 12 հազար մարդ է տարհանվել ժամանակավոր տեղակայման վայրեր, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ տարհանված բնակիչների թիվը կազմում է 12 285: Տուժածների համար կազմակերպվել է ավելի քան 100 ժամանակավոր տարհանման կենտրոն։
2024 թվականին Մալայզիայում մոլեգնող ջրհեղեղներից վնասի չափը կազմել է 933,4 մլն ռինգիտ (215 մլն դոլար), ինչը համադրելի է երկրի ՀՆԱ-ի 0,05 տոկոսի հետ։