Միացյալ Նահանգների վարչակազմը չի ցանկանում դիտարկել Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական խորհրդակցությունների այլընտրանքը, Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
«Իրանին թույլ չեն տա միջուկային զենք ունենալ: Հուսով ենք՝ նրանք կնստեն բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի հարցը խաղաղ ճանապարհով լուծում ստանա։ Դրա հետագիծն ուրվագծել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, քանի որ այլընտրանքը ոչ ոքի համար լավ չի թվում»,- ընդգծել է Պենտագոնի ղեկավարը:
Հեգսեթին հարցրել են, թե ե՞րբ Իրանը կկարողանա միջուկային զենք ստեղծել:
«Սա գաղտնագրված է, որին շատ ուշադիր հսկում ենք, ուստի նախագահն շտապում է այս հարցում։ Ոչ ոք Իրանի հետ կապված ռազմական տարբերակ չի ուզում, ուստի Թրամփն առավելագույն ճնշում է գործադրում, ինչպես դա արեց իր առաջին նախագահական ժամկետում»,- ասել է Հեգսեթը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից Թեհրանի վրա ճնշումների դադարեցման պատճառով Միացյալ Նահանգները «թույլ տեսք ուներ»։
«Այլևս ոչ, ո՛չ նախագահ Թրամփի օրոք»,- ասել է նախարարը։
ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցում նշվում է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները կտրուկ աճել են, երբ կարգավորող մարմինը 2024 թվականի նոյեմբերին ընդունել էր բանաձև, որը քննադատում էր Թեհրանի հետ «անբավարար համագործակցությունը»։ Իսլամական Հանրապետությունը կրկնապատկել է հարստացված ուրանի պաշարները՝ հասցնելով 60%-ի: Երկրորդ անգամ պետության ղեկավարի պաշտոնն ստանձնելուց հետո Թրամփը բազմիցս սպառնացել է Իրանին ռազմական ուժ կիրառել, եթե Թեհրանը չհամաձայնի Վաշինգտոնի հետ իրանական միջուկային ծրագրի շուրջ «գործարքին»: