ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր օրենք է ստորագրել՝ նվազագույնի հասցնելու ԱՄՆ Գլոբալ ԶԼՄ-ների գործակալության (USAGM) աշխատակազմի գործառույթներն ու աշխատանքը, հայտնում է Politico-ն։
Նշվում է, որ USAGM-ը վերահսկում է «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը» և «Ամերիկայի ձայնը» հրատարակությունները։
Ըստ գործակալության՝ օրինագծի համաձայն՝ որոշ պետական կազմակերպություններ պետք է իրենց գործառույթներն ու աշխատակիցների գործունեությունը նվազեցնեն օրենքով թույլատրված նվազագույն մակարդակի: Բացի USAGM-ից, նման գերատեսչությունների ցանկում ներառվել են Դաշնային միջնորդության և հաշտեցման ծառայությունը, Փոքրամասնությունների բիզնեսի զարգացման գործակալությունը, Անօթևանների հարցերով միջգերատեսչական խորհուրդը և այլն:
Փետրվարին ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար, գործարար Իլոն Մասկը կոչ էր արել փակել «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը» և «Ամերիկայի ձայնը»: