Կանադայի Լիբերալ կուսակցության նախագահ Մարկ Քարնին ստանձնել է երկրի վարչապետի պաշտոնը, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով CBC-ին։
«Քարնին երդվել է որպես Կանադայի 24-րդ վարչապետ»,- ասվում է հայտարարության մեջ։
Սպասվում է, որ առաջիկա օրերին նա կհայտարարի խորհրդարանական ընտրությունների մասին։
Քարնին տնտեսագետ է, ֆինանսիստ և հասարակական գործիչ, Կանադայի և Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկերի նախկին կառավարիչ։ 2025 թվականի մարտի 9-ից նա իշխող Կանադայի լիբերալ կուսակցության (LPC) առաջնորդն է։ Նախկինում նա երբեք քաղաքական պաշտոն չի զբաղեցրել։
Հունվարի 6-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ մտադիր է հրաժարական տալ Լիբերալ կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոններից, երբ որոշվի կուսակցության նոր ղեկավարը։ Նա Կանադայի վարչապետն է 2015 թվականից։