Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռացել է Համայնքների պալատից՝ աթոռը ձեռքին և լեզուն դուրս հանած, հայտնել է РБК-ն։
Լուսանկարում քաղաքական գործիչը քայլում է՝ ձեռքերում աթոռը բռնած, ուղիղ նայելով տեսախցիկին ու լեզուն դուրս հանած։ Նշվում է, որ Թրյուդոն այդպիսով կատակել է իր իրավահաջորդ Մարկ Քարնիի հետ հանդիպումից հետո։
Քարնին Կանադայի բանկի նախկին ղեկավարն է։ Մարտի 10-ին նա դարձել էր իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդը և երկրի հաջորդ վարչապետը։ Նա արդեն հայտարարել է, որ Կանադան երբեք «որևէ ձևով» չի լինի Միացյալ Նահանգների մաս:
Հունվարի 6-ին Թրյուդոն հայտարարել էր, որ մտադիր է հրաժարական տալ Լիբերալ կուսակցության առաջնորդի և վարչապետի պաշտոններից, երբ որոշվի կուսակցության նոր ղեկավարը։ Նա Կանադայի վարչապետն է 2015 թվականից։