Սիրիայի անվտանգության ուժերը, որոնք ենթակա են երկրի նոր իշխանություններին, վերահսկողության տակ են վերցրել Լաթաքիա քաղաքը՝ երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի զինված կողմնակիցներին հեռացնելով, հայտնել է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։
«Քաղաքը վերցվել է վերահսկողության տակ, վերացվել է ռազմական օբյեկտների շրջափակումը, իսկ նախկին ռեժիմի մնացորդները դուրս են մղվել»,- ասել է նա։
Իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ անվտանգության ուժերն «սկսել են մաքրել» Ջաբլե և Քարդահա շրջանները՝ Լաթաքիա նահանգում գտնվող բնակավայրերը։
Ավելի վաղ «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքը հայտնել էր, որ Լաթաքիա քաղաքի թաղամասերից մեկում անվտանգության ուժերի և Ասադի կողմնակիցների միջև բախումները շարունակվում են։ Նրա խոսքով՝ զինվորականները շարունակում են սանրել համանուն նահանգի բնակեցված տարածքները՝ զինված անձանց որոնելու համար։ Հեռուստաալիքը հայտնել է նաև, որ կառավարական ուժերը մտել են Բանիյաս նավահանգստային քաղաք, որը գտնվում է Տարտուս նահանգում։
Սիրիայում զինված հակամարտությունն սկսել էր 2011 թվականից։ Զինադադարը խախտվել էր 2024-ի նոյեմբերի 27-ին, երբ սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել երկրի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք մեկ շաբաթվա ընթացքում գրավել էին երկրի բոլոր խոշոր քաղաքները՝ Հալեպը, Համան, Հոմսը և Դամասկոսը: Ավելի ուշ՝ դեկտեմբերին, այս խմբերը ձևավորել էին նոր կառավարություն՝ ներառյալ նոր պաշտպանության նախարարությունը:
«Գանձասար» թերթի խմբագիր Զարմիկ Պողիկյանն Armenia Today-ին հայտնել էր, որ հայկական համայնքի նկատմամբ նոր իշխանությունների վերաբերմունքը շատ հարգալից է։