Մարսելում՝ Ռուսաստանի հյուպատոսության տարածքում, պայթյուն է որոտացել, Marseillaise պարբերականին հայտնել է գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին:
Նա նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, այլ ոչ թե դրա հարևանությամբ, ինչպես ավելի վաղ գրել են ԶԼՄ-ները:
Valeurs Actuelles պարբերականի տվյալներով՝ անհայտ անձինք «Մոլոտովյան կոկտեյլների» միջոցով հարձակվել են հյուպատոսության տարածքի վրա:
«Ոստիկանության աղբյուրների տվյալներով՝ այսօր առավոտյան անհայտ անձինք հյուպատոսության այգի հրկիզիչ խառնուրդով երկու շիշ են նետել։ Մոտակայքում հայտնաբերվել է գողացված ավտոմեքենան»,- ասված է հրապարակման մեջ։