ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն այցելել է Երուսաղեմի Հարության տաճար, հայտնում է Երուսաղեմի Հայ առաքելական եկեղեցու պատրիարքարանը։
Նրան դիմավորել են հոգևորականներ, այդ թվում՝ Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչներ, դիվանապետ Հոգեշնորհ Տեր Աղան Վարդապետ Գոգչյանը և Սուրբ Հարության տաճարի նախկին տեսուչ՝ Հոգեշնորհ Տեր Սամվել Վարդապետ Աղոյանը։
Երուսաղեմի հայոց պատրիարքությունը հիմնադրվել է VII դարում։ Պատրիարքարանի տարածքն (Հայկական թաղամաս) զբաղեցնում է հին Երուսաղեմի չորս թաղամասերից մեկը։ Աթոռանիստը Սուրբ Հակոբյանց վանքն է։ Երուսաղեմի պատրիարքության հոգևոր իշխանության ներքո են Իսրայելի հայկական եկեղեցիները և Հորդանանի հոգևոր հովվությունը։