Լոնդոնում՝ Թուրքիայի հյուպատոսարանի մոտ, տղամարդը հարձակվել է ակտիվիստի վրա, ով, ենթադրաբար, այրել է Ղուրանը։
Տեղի ունեցած միջադեպի ժամանակ տղամարդը դանակով հարձակվել է ակտիվիստին։
Նշվում է, որ դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության բրիգադներ և ոստիկաններ, իշխանությունները հայտնել են, որ ձերբակալել են ակտիվիստին ծեծի ենթարկած տղամարդուն՝ հարձակողական զենք պահելու և ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով։
Հարձակման ենթարկված անձի քաղաքացիության և առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։