Ադրբեջանն արգելել է ռուս պատգամավոր Նիկոլայ Վալուևի մուտքը երկիր, հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ԱԳՆ-ին։
«Ռուս պատգամավորի կողմից Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի հասցեին ուղղված վիրավորական հայտարարություններն ու սպառնալիքները միանգամայն անընդունելի են։ Պատգամավորի հակաադրբեջանական դիրքորոշման պատճառով նրա անունը ներառվել է այն անձանց ցուցակում, որոնց մուտքն Ադրբեջան արգելված է»,- նշել է Այխան Հաջիզադեն։
Ավելի վաղ, կապված «Ռոսսոտրուդնիչեստվոյի» Ադրբեջանից վտարման հետ, Վալուևն ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներին անվանել էր «ամբոխ» և իշխանություններին կոչ էր արել «ստիպել նրանց օրենքի մաղով անցնել»։
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները վատթարացել էին նախորդ տարվա դեկտեմբերին AZAL ինքնաթիռի կործանումից հետո։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ինքնաթիռը «խոցվել է ռուսական տարածքում» և պահանջել էր, որ ռուսական կողմը ներողություն խնդրի Բաքվից։ Փետրվարին Ադրբեջանը ռուսական կողմին պաշտոնական ծանուցում էր ուղարկել իր տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աշխատանքը դադարեցնելու մասին։