Երկրի վրա մագնիսական փոթորիկներ են սպասվում Արեգակի վրա վերջին տարիների ամենամեծ պսակային անցքի պատճառով, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիային։
«Արեգակի վրա վերջին տարիների ամենամեծ պսակային անցքերից մեկը, որը գրավել է մարդկանց և մամուլի ուշադրությունն անցյալ ամսվա կեսերին, վերադառնում է Երկիր՝ կատարելով Արեգակի առանցքի շուրջ ամբողջական պտույտ: Այդ հատվածում դեռ պահպանվում են հիմնականում կանաչ գույները, սակայն թույլ մագնիսական փոթորիկների առաջին կարմիր սյուներն արդեն իսկ սպասվում են գալիք երկուշաբթի»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ մոլորակի մերձակայքում պլազմայի արագությունը կարող է հասնել 600-700 կմ/վ։