Ադրբեջանը 1 մլն դոլարի մարդասիրական օգնություն է հատկացրել Ուկրաինային, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի համապատասխան կարգադրությանը։
Հրամանում նշվում է, որ Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը 1 մլն դոլարին համարժեք գումար է հատկացրլ՝ էլեկտրասարքավորումներ գնելու և Ուկրաինա առաքելու համար։
2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը 7,6 մլն դոլար արժողությամբ էլեկտրասարքավորումներ էր ուղարկել Ուկրաինա։