Հունվարի 30-ին Վաշինգտոնի մերձակայքում 64 մարդ տեղափոխող օդանավի և ԱՄՆ բանակի ուղղաթիռի բախման հետևանքով առնվազն 18 մարդ է զոհվել, հայտնել է CBS News-ը։
Դիերը դուրս են բերվել Պոտոմակ գետից, ուր ընկել է օդանավը։ Նշվում է, որ փրկարարական և որոնողական աշխատանքները շարունակվում են։
«American Eagle Flight No. 5342 օդանավը 60 ուղևորի և անձնակազմի չորս անդամի է տեղափոխել, իսկ ԱՄՆ բանակի ուղղաթիռը՝ 3 զինվորի»,- հայտնել է ԶԼՄ-ն՝ հղում անելով պաշտոնական գերատեսչություններին
Հունվարի 30-ին Ռեյգանի ազգային օդանավակայանի մոտ 64 մարդ տեղափոխող ինքնաթիռը բախվել էր ԱՄՆ բանակի Black Hawk ուղղաթիռին։