Բելառուսի երիտասարդական կազմակերպությունների կոմիտեի հարցումների համաձայն՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթում է նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 87,6%-ը, հայտնել է ՏԱՍՍ-ը։
Ըստ հարցումների՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Օլեգ Գայդուկևիչն ստացել է ձայների 1,8%-ը, ձեռնարկատեր Աննա Կանոպացկայան՝ 1,6 տոկոս, Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Սիրանկովը՝ 2,7%, Աշխատանքի և արդարության Հանրապետական կուսակցության նախագահ Ալեքսանդր Խիժնյակը՝ 1,2%, բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 5,1%-ը։
Էքզիթ փոլն անցկացվել է ավելի քան 300 ընտրատեղամասում, խոշոր քաղաքներում և գյուղական բնակավայրերում՝ համաձայն սոցիոլոգիական ընտրանքի։ Սա Բելառուսի նախագահական ընտրությունների միակ էքզիթ փոլն է։
Բելառուսում նախագահական ընտրություններն ավարտվել են այսօր՝ հունվարի 26-ին, ընտրատեղամասերը փակվել են տեղական ժամանակով ժամը 20։00-ին։ Ընտրություններին մասնակցությունը, ըստ Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի ժամը 18:00-ի տվյալների, կազմել է 81,50%:
Հունվարի 21-25-ը տեղի ունեցած վաղաժամկետ քվեարկության ժամանակ մասնակցությունը, ըստ ԿԸՀ-ի, կազմել է ընտրողների 41,81%-ը։