Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասի Դադյան հայկական դպրոցի նախկին շենքում հունվարի 22-ին զինված հարձակման է ենթարկվել, գրում է Ermenihaber-ը։
Զինված հարձակման հետևանքով դպրոցի պատուհանին և պատին կրակոցի հետքեր կան։
Այդ շենքում է գտնվում նաև հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին։ «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Դադյան դպրոցն այժմ գործում է այլ շենքում, իսկ այն շենքում, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, այժմ քրդական հաստատություն է։
Հարուցված քրեկան գործով երկու կասկածյալ է բերման ենթարկվել։ Նրանց բնակարանից առգրավվել է չգրանցված ատրճանակ և 14 պարկուճ։ Բերման ենթարկվածներից մեկն ազատ է արձակվել, իսկ մյուսի գործն ուղարկվել է դատարան։
Դպրոցի հիմնադիրը Հովհաննես բեյ Դադյանն է, ով 1844 թվականին սուլթանի հրամանով կառուցել է Սուրբ Աստվածածին եկեղեցին և դրան կից դպրոցը։
2023 թվականի նոյեմբերին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովն (USCIRF) Անկարային մեղադրել էր Թուրքիայի հայկական եկեղեցիներին սպառնալու մեջ և հայտարարել, որ երկրում քրիստոնյաների կրոնական ազատությունը սահմանափակվում է։ Հանձնաժողովը 2003-2022թթ․ բացահայտել էր հայերի վրա հարձակումների 34 դեպք, որից 29-ը՝ Ստամբուլում։ 2024թ․ օգոստոսին գողացել էին Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Աթիֆ Յըլմազի փողոցում գտնվող հայկական կաթոլիկ եկեղեցու խաչը։
ԱՄՆ Պետդեպարտամենտը չեղյալ է հայտարարել ՀՀ-ում ծրագրերի համար նախատեսված դրամաշնորհը
ԱՄՆ Պետդեպարտամենտն ԱՄՆ օգնության ծրագրերի վերանայման շրջանակներում չեղարկել է Հայաստանում ծրագրերի իրականացման համար դրամաշնորհի հատկացումը, հայտնում է Նահանգների կառավարման արդյունավետության...