Չինաստանի Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքի միջանկյալ ժողովրդական դատարանը մահապատժի է ենթարկել 62-ամյա Ֆան Վեյցյուին, որը 2024 թվականի նոյեմբերին մեքենայով մխրճվել էր մարդկանց ամբոխի մեջ՝ սպանելով 35 մարդու և վիրավորելով 43-ին, հայտնում է Коммерсантъ-ը։
Վարորդը մեղավոր է ճանաչվել հասարակության անվտանգությունը վտանգելու մեջ։ Պատիժը կատարվել է դատավճռի կայացումից մեկ ամիս չանցած։ Ըստ աղբյուրի՝ Դատաքննությունը տեղի էր ունեցել 2024 թվականի դեկտեմբերի 27-ին։
Վեյցյուն վրաերթի էր ենթարկել մարդկանց, ովքեր հավաքվել էին մարզական կենտրոնում։ Վթարից անմիջապես հետո տղամարդը փորձել էր փախչել։ Բերման ենթարկվելուց հետո նա դանակով վնասել էր իրեն, ընկել կոմայի մեջ։ Ըստ քննիչների՝ նա բաժանվել էր կնոջից, դժգոհ էր ունեցվածքի բաժանումից և որոշել էր զայրույթը արտահայտել մարդկանց վնասելով։
Դատարանը եկել է եզրահանգման, որ տղամարդու դրդապատճառները «չափազանց նողկալի են, իսկ հանցագործության բնույթը չափազանց աղաղակող» և նա ապրելու իրավունք չունի: