ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը գործարկել է սեփական հումորային կրիպտոարժույթը՝ $TRUMP-ը: Այս մասին նա հայտնել է X-ին և Truth Social հարթակներում։
«Թողարկվել է իմ նոր պաշտոնական Թրամփի մեմքոին»,- գրել է նա:
Առաջին օրը ցանկացողները կարող էին ձեռք բերել 200 միլիոն մետաղադրամ: Վաճառքի մեկնարկելու առաջին ժամվա ընթացքում Թրամփի կրիպտոարժույթի կապիտալիզացիան հասել է 3 միլիարդ դոլարի, իսկ մեկուկես ժամ անց այն աճել է մինչև 4,3 միլիարդ դոլար:
Մեմքոինի դիզայնը ոգեշնչված է Թրամփի կերպարով, կարգախոսն է՝ «Պայքար, պայքար, պայքար», որը քաղաքական գործիչն ասել էր 2024 թվականի հուլիսին իր դեմ մահափորձից հետո:
2024թ․ սեպտեմբերի 15-ին ԱՄՆ-ում հայտնել էին Թրամփի դեմ երկրորդ մահափորձի մասին։ Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում՝ նախընտրական հանրահավաքի ժամանակ, Թրամփի նկատմամբ առաջին մահափորձն էր իրականացվել։ Փամփուշտը վնասել էր նրա աջ ականջի վերին հատվածը։ Թրամփի ուղղությամբ կրակողն սպանվել էր, զոհվել էր հանրահավաքի մասնակիցներից մեկը, վիրավորվել՝ 2 քաղաքացի։