Ադրբեջանում գրանցվել է «Կապիկի ծաղիկ» հիվանդության առաջին դեպքը, հայտնում են տեղի լրատվամիջոցները։
Ադրբեջանի 22-ամյա քաղաքացին հունվարի սկզբին մեկնել էր արտերկիր, որտեղ շփվել էր «Կապիկի ծաղկով» հիվանդ անձի հետ։ Բաքու վերադառնալուց հետո նրա ջերմությունը բարձրացել էր, ի հայտ էր եկել ցան, այտուցվել էին ավշային հանգույցները։
Թեստի պատասխանը դրական էր: Տղամարդը հոսպիտալացվել է։ Նշվում է, որ նրա ընտանիքի անդամները մեկուսացվել են։
2024թ․ օգոստոսի 16-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Հայաստանում «Կապիկի ծաղիկ» հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը ցածր է։ ՍԱՏՄ-ն «Կապիկի ծաղկի» կանխարգելման համար արգելել էր կրծողների և պրիմատների ներմուծումը Հայաստան։