Կալիֆոռնիայում հրդեհները հասել են «Մոսս Լենդինգ» խոշոր էլեկտրակայանին, և մոտակայքում ապրող հարյուրավոր ընտանիքներ տարհանվել են, հայտնել է CNN-ը՝ հղում անելով Մոնտերե շրջանի իշխանություններին։
Վարչական շրջանի պաշտոնյաների խոսքով՝ հրդեհը կապված չէ Լոս Անջելեսում և շրջակայքում մոլեգնող անտառային հրդեհների հետ։ Իշխանությունները հրամայել են տարհանել ավելի քան երկու հազար մարդու՝ հնարավոր քիմիական ռեակցիաների և հրդեհի այլ անկանխատեսելի հետևանքների պատճառով։
Կայանի շահագործող ընկերության կողմից այն նկարագրվում է որպես «իր տեսակի մեջ ամենամեծը», արտադրում է մինչև 750 մեգավատ էներգիա և վճռորոշ դեր է խաղում Կալիֆոռնիայի էլեկտրաէներգիան ապահովելու գործում:
Հունվարի 13-ին հրդեհից զոհվածների թիվը հասել էր 24-ի։ ՀՀ ԱԳՆ-ն հունվարի 9-ին տեղեկացրել էր, որ հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։
Կարդացեք նաև՝ «Օգնություն Լոս Անջելեսի հրդեհներից տուժածներին. հայկական համայնքի և կազմակերպությունների հետ կապ»։