Քարդաշյանները Գլենդելում գործող հայկական Carousel Restaurant-ի միջոցով սնունդ են մատակարարում Կալիֆոռնիայում բռնկված հրդեհների դեմ պայքարող հրշեջներին, կամավորներին։
«Ես և իմ ընտանիքը ցանկանում էինք այսօր կերակրել հրշեջներին, կամավորներին և չէինք կարող Carousel Restaurant-ից ավելի լավ ռեստորանի դիմել: Մեր սիրած հայկական ռեստորանը»,- Instagram-ում գրել է Քլոյե Քարդաշյանը։
Իր հերթին Carousel restaurant-ը շնորհակալություն է հայտնել Քարդաշյանների ընտանիքին՝ ճաշերը ֆինանսավորելու համար։
Հունվարի 10-ին Լոս Անջելես քաղաքում հրդեհից զոհվածների թիվը հասել էր 10-ի։ ՀՀ ԱԳՆ-ն հունվարի 9-ին տեղեկացրել էր, որ հրդեհների հետևանքով զոհվածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան։