Սննդաբան Օլգա Պանովան պատմել է, թե ինչպես ընտրել համեղ մանդարիններ, հայտնել է Лента.ru-ն։
«Երբ ընտրում եք մանդարին, պետք է ուշադրություն դարձնեք, որ կեղևը բավականաչափ սերտորեն համապատասխանի բուն պտուղին: Եթե այն դուրս է գալիս կամ ազատ հատվածներ կան, ապա մանդարինի վնասման նշան է»,- ասել է Պանովան։
Մասնագետը նաև նշել է, որ սառեցված մանդարիններն անհամ են։ Դիետոլոգի խոսքով՝ նրանց կարելի է ճանաչել այս մրգի համար իրենց ոչ բնորոշ կարծրությամբ։
Նշվում է, որ մանդարինների վրա կանաչ ճյուղերը չեն կարող լինել թարմության երաշխիք, քանի որ տերևները կարող են շատ երկար ժամանակ պահպանել գույնը: