Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը դուրս է եկել շախմատի Ամերիկայի գավաթի եզրափակիչ, հայտնում է ChessBase ամսագիրը։
«Բաց հատվածում կիսաեզրափակչում հաղթել են Լևոն Արոնյանն ու Ռեյ Ռոբսոնը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատարը կիսաեզրափակչում չորս պարտիաներում ոչ-ոքի է խաղացել Ֆաբիանո Կարուանայի հետ, իսկ կայծակնային մրցաշարում հաղթել է թայ-բրեյքներում:
Մրցաշարը կանցկացվի մարտի 12-21-ը՝ Սենթ Լուիսում: Ամերիկայի գավաթի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար դոլար։
Արոնյանը փետրվարին Freestyle Chess G.O.A.T մրցաշարում զբաղեցրել էր երրորդ տեղը։
«Այլևս չեմ կարող հանդուրժել». Մասկը կոշտ քննադատության է ենթարկել Թրամփի նախագիծը
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը կրկին քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նրա վարչակազմին, այս անգամ ավելի կոշտ, հայտնել է...