Հայազգի ռուսաստանյան կատակերգու Եվգենի Պետրոսյանը կրկին հայր է դարձել, հայտնել է Gazeta.ru-ն։ Շոումենի կինը՝ Տատյանա Բրուխունովան, իր ծննդյան օրը հայտնել է երկրորդ երեխայի ծնունդի մասին՝ սոցիալական ցանցերում հրապարակելով ընտանեկան լուսանկար, որում գրկում է նորածին աղջկա։
«Իմ երջանիկ 35-ը։ Եվ Վահանի 4 տարին»,- լուսանկարին կից գրել է նա՝ չբացահայտելով աղջկա անունը։
2023 թվականին համացանցում լուրեր էին հայտնվել, որ Բրուխունովան կրկին հղի է, սակայն նա հերքել էր դրանք։ Պետրոսյանի կնոջը զայրացրել էր մամուլում տարածված տեղեկությունը, նա այն անվանել էր կեղծ, իսկ բաժանորդներին խնդրել էր դադարել իրեն նման անձնական հարցեր տալ։
Պետրոսյանը իր հինգերորդ կնոջ հետ հարաբերությունները պաշտոնականացրել է 2019 թվականի դեկտեմբերին։ Նրանք թաքցնում էին, որ սպասում են երեխայի։ Միայն 2020 թվականի սեպտեմբերին էր Պետրոսյանը լուսանկար հրապարակել վեց ամսական տղայի հետ՝ հայտնելով, որ նրան անվանակոչել են արտիստի հոր անունով՝ Վահան։
Պետրոսյանի ավագ դուստրը՝ Վիկտորինան, 55 տարեկան է։