Թուրքիայի Մալաթիա նահանգում՝ երկրի արևելքում, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, Ria.ru-ի փոխանցմամբ՝ հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD)։
Համաձայն X սոցիալական ցանցում գերատեսչության հաղորդագրության՝ տեղական ժամանակով ժամը 16.19-ին (համընկնում է Մոսկվայի ժամանակով) Պույտուրգեի շրջանում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել։
Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 9,6 կմ խորության վրա։