Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը կարծում է, որ իր մենամարտը Մետայի ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ կարող է կայանալ Կոլիզեյում։ Այս մասին նա հայտնել է ուրբաթ օրը Twitter-ի իր էջում, փոխանցում է TACC-ը։
«Հնարավորություն կա, որ մենամարտը կկայանա Կոլիզեյում»,- գրել է գործարարը։ Նա նաև տեղադրել է մի տեսանյութի հղում, որը պարունակում է մի հատված Մոնթի Փայթոնի «Բրայանի կյանքը» կատակերգական ֆիլմից՝ «Ես պետք է աշխատեմ իմ տոկունության վրա» մակագրությամբ։
Հունիսի 22-ին Ցուկերբերգն ընդունել է առանց կանոնների մենամարտ անցկացնելու Մասկի մարտահրավերը: Նա Մետայի ղեկավարին մարտահրավեր է նետել այն բանից հետո, երբ համացանցում տեղեկություն է հայտնվել ընկերության՝ Twitter-ի մրցակից հավելված գործարկելու մտադրության մասին:
UFC-ի նախագահ (Ultimate Fighting Championship) Դանա Ուայթը կարծում է, որ մենամարտը կկայանա և կդառնա պատմության մեջ ամենադիտարժանը։
Թրամփը Մերձավոր Արևելք այցի ժամանակ Պուտինի հետ հանդիպում չի նախատեսում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելք մայիսյան ուղևորության ժամանակ չի նախատեսում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնել է Սպիտակ...