Տիտանիկի խորտակման վայրում, որը տեղի է ունեցել 1912 թվականին, նավի բեկորների մեջ հայտնաբերվել է ոսկյա վզնոց՝ մեգալոդոնի՝ շնաձկան անհետացած տեսակի ատամով։ Այս մասին հաղորդվում է ստորջրյա հետազոտություններով զբաղվող Magellan ընկերության կայքում։
Միջազգային իրավունքի համաձայն թույլ չի տրվում հասարակության անդամներին վերցնել «արտեֆակտներ վթարի վայրից», ուստի առայժմ վզնոցը մնում է այնտեղ, որտեղ գտնվել է։ Այժմ Magellan ընկերությունը մտադիր է վզնոցի տերերին գտնել Տիտանիկի ավելի քան 2200 ուղևորների ժառանգների շրջանում։
Նշվում է, որ դա իրագործելու համար ընկերությունը մտադիր է օգտագործել արհեստական ինտելեկտ: Մասնավորապես, Magellan-ը մտադիր է արհեստական ինտելեկտի միջոցով վերլուծել Տիտանիկում գտնվող ուղևորների արտաքին տեսքը՝ պատմական կադրերի միջոցով։
Նախկինում ընկերությունն սկանավորել էր Տիտանիկը և ստեղծել նավի առաջին եռաչափ մոդելը։ Նավի բեկորները գտնվում են Ատլանտյան օվկիանոսում 3,8 հազար մետր խորության վրա։
Եմենում ԱՄՆ-ի ավիահարվածներից ավելի քան 10 մարդ է զոհվել
Եմենի մայրաքաղաք Սանայի ուղղությամբ ԱՄՆ-ի ավիահարվածներից առնվազն 12 մարդ է զոհվել, հայտնել է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Նշվում է 30 վիրավորի...