Ֆրանսիայում՝ Սեն-Ժան-դե-Լուզ քաղաքում, կաթոլիկ դպրոցի 16-ամյա աշակերտը դանակով հարձակվել է իր ուսուցչի վրա։ Այս մասին տեղեկացնում է tellerreport.com-ը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել իսպաներենի դասաժամի ժամանակ։ Դեռահասը տասներորդ դասարանի աշակերտ է։ Նա կալանավորվել է։
Նախնական տվյալներով՝ 16-ամյա աշակերտը ուսապարկով դանակ է տարել դասի։ Հարձակման ստույգ պատճառները դեռ պարզված չեն, սակայն առաջին հարցաքննության ժամանակ տղան ասել է, որ «լսել է ձայներ, որոնք նրան ասում էին սպանել ուսուցչին»։ Դեպքի հանգամանքները պարզվում են։