ԱՄՆ-ը չի կարող Թուրքիային վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան, հայտարարել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փալոնը։
«Էրդողանը ռմբակոծում է քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ հիվանդանոցները։ Սա ևս մեկ պատճառ է, թե ինչու եմ ես աշխատում Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի արգելքի վրա։ Էրդողանի ագրեսիվ պահվածքը ցույց է տալիս, որ մենք չենք կարող նրան վստահել ամերիկյան ռազմական տեխնիկան»,- գրել է նա Twitter-ում։
Կոնգրեսականը նաև Twitter-ում գրել է New York Times-ի «Թուրքիան ռմբակոծում է Իրաքում և Սիրիայում քուրդ հակառակորդներին, ռմբակոծությունների արդյունքում տասնյակ մարդիկ են սպանվել» վերնագրով հոդվածը: