Թուրքիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը նախատեսում է մինչև երեք տարվա ազատազրկում ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում ապատեղեկատվություն հրապարակելու համար։ Օրենքի նախագիծը ներկայացվել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) նախաձեռնությամբ, որը գլխավորում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է «Կոմերսանտը»՝ Reuters-ին հղումով։
Օրենքի շրջանակներում փոփոխություն է կատարվել Թուրքիայի ՔՕ 29-րդ էջում։ Պատիժ է նախատեսվում, եթե «Թուրքիայի անվտանգության մասին կեղծ տեղեկություններ» են տարածվում, որոնք նախատեսված են «վախ սերմանելու և հասարակական կարգը խաթարելու համար»։ Դա կհանգեցնի ազատազրկման՝ մեկից երեք տարի ժամկետով։
Այժմ օրենքը ստորագրության է ուղարկվել Թուրքիայի նախագահին, որը պետք է վերջնականապես հաստատի Քրեական օրենսգրքի փոփոխությունը։ Նախաձեռնությունը քննադատող ընդդիմությունը ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ «կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկատվություն» հասկացության հստակ սահմանում չկա։ Դրա պատճառով ընդդիմությունը վախենում է «դատարանների կողմից չարաշահումներից»։