ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր գործընկերներին խնդրել է այլևս չհիշեցնել ԱՄՆ-ին, որ ռուսական պատվիրակությանն անհրաժեշտ են ամերիկյան վիզաներ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
«Ամերիկացիներն ունեն իրենց պարտավորությունները, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պարտավոր է ապահովել բոլոր պատվիրակությունների մասնակցությունը ՄԱԿ-ի միջոցառումներին, այդ թվում, իհարկե, Գլխավոր ասամբլեային: Հետևաբար, կտեսնենք»,- ասել է նա:
Վլադիմիր Պուտինի հանձնարարականով Լավրովը պետք է գլխավորի ռուսական պատվիրակությունը Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, սակայն դիվանագետները դեռ չեն ստացել ԱՄՆ մուտքի համար անհրաժեշտ վիզաները, որտեղ կանցկացվեն հանդիպումները։
Ավելի վաղ Վաշինգտոնը բազմիցս հրաժարվել էր փաստաթղթեր տրամադրել ռուս դիվանագետներին և փորձագետներին, ովքեր ծրագրում էին մասնակցել ՄԱԿ-ի համաժողովներին։
Մեծ Բրիտանիան կճանաչի Պաղեստինը, եթե Իսրայելը չդադարեցնի «սարսափելի իրավիճակը Գազայում»․ Սթարմեր
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան սեպտեմբերին կճանաչի Պաղեստին պետությունը, եթե Իսրայելն «էական քայլեր չձեռնարկի Գազայում...