Moderna-ն հայց է ներկայացրել ամերիկյան Pfizer ընկերության և գերմանական BioNTech ընկերությունների դեմ՝ Comirnaty (համատեղ մշակում) կորոնավիրուսի պատվաստանյութի ստեղծման ժամանակ արտոնագրերի խախտման համար։ Հայցերը ներկայացվել են Միացյալ Նահանգների Մասաչուսեթսի շրջանային դատարան և Գերմանիայի Դյուսելդորֆի շրջանային դատարան, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ըստ Moderna-ի գլխավոր խորհրդական Շենոն Թայմ Քլինգերի, ընկերությունը կարծում է, որ «Pfizer-ը և BioNTech-ն անօրինական կերպով պատճենել են Moderna-ի հայտնագործությունը և շարունակել օգտագործել դրանք առանց թույլտվության»: Ընկերությունն ակնկալում է, որ մրցակիցները կփոխհատուցեն արտոնագրված տեխնոլոգիաների օգտագործման համար։ Միևնույն ժամանակ, Moderna-ն ընդգծել է, որ չի ձգտի դուրս բերել Comirnaty-ն շուկայից և դատարանով վաճառքի դեմ արգելանք չի դնի։
Moderna-ն ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերություն է, որի համահիմնադիրն է հայ գործարար և բարերար Նուբար Աֆեյանը։