Կրասնոդարի երկրամասի Տուապսեի շրջանի Լերմոնտովո առողջարանային ավանում հայերի և չեչենների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում են տեղական Telegram-ալիքները, երկու խմբերի միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել մինի-հյուրանոցի բակում:
Նախնական տեղեկություններով ծեծկռտուքը սկսել է այն բանից հետո, երբ երեք չեչեններ ապրանք են գնել, սակայն գումարը խոստացել են ավելի ուշ վճարել և որպես երաշխիք նշել են իրենց հյուրանոցի անունը:
Պարտատերը, ով ազգությամբ ռուս է, գնացել է գումարի հետևից: Եկվոր չեչենները ծեծի են ենթարկել տղամարդուն: Տեղի հայերը միջամտել են` պաշտպանելով ռուս տղամարդուն, իրավիճակը թեժացել է և վերածվել լայնամասշտաբ ծեծկռտուքի: Եկվորները զենքով մի քանի տղաների են ներգրավվել, սկսվել է հրաձգություն։
Տեղի ունեցածի հետևանքով մեկ հայ է տոիժել՝ Վազգեն Մելքոնյան (24 տարեկան), ով այժմ վերակենդանացման բաժանմունքում է։
«Տուժողների թվում են՝ Իսլամ Սադուլաևը, Հուսեյն Խակիմովը, Սուլիմ Գազուևը», – գրում են աղբյուրները։