Ականատեսները տեսագրել են ԱՄՆ Ալաբամա նահանգի լողափում վիթխարի շնաձկան որսի տեսանյութը։
Հսկա շնաձուկը որսի նպատակով մինչև լողափ է հասել և մինչև մահ վախեցրել տեղի հանգստացողներին։ Ականատեսների վկայությամբ՝ նա այնքան էր տարվել որսով, որ չի նկատել, թե ինչպես է հայտնվել ծանծաղ լողափում։
Օգոստոսի սկզբին Ֆլորիդայում շնաձուկը հարձակվել էր 13-ամյա տղայի վրա։ Դեռահասը զգացել է, թե ինչպես է ինչ-որ բան դիպչել նրա ոտքերին։ Նա տեսել է շնաձկանը, որից հետո կենդանին կծել է նրա շրթունքը։ Հիվանդանոցում դեռահասի դեմքին 10 կար են դրել։