Եգիպտական Հուրգադա հանգստավայրում շնաձուկը կծել է զբոսաշրջուհուն, կինը Ռուսաստանի քաղաքացի չէ, «ՌԻԱ Նովոստի» – ին հայտնել են Հուրգադայում ՌԴ գլխավոր հյուպատոսությունից:
«Զբոսաշրջիկը տուժել է Սահլ շրջանում՝ շնաձկան խայթոցից, շնաձուկը կծել է նրա ձեռքն ու ոտքը։ Կինը ՌԴ քաղաքացի չէ», – ասել են դիվանագիտական ներկայացուցչությունում ։
Ինչպես «ՌԻԱ Նովոստի» – ին հայտնել է իրազեկ աղբյուրը, տուժածը Ավստրիայի քաղաքացի է: Միջադեպի հետևանքով ուրբաթ օրվանից երեք օրվա արգելվում է Սահլ Հաշիշի շրջանից մինչև Մակադի Բեյի ծովածոց լողալը, սուզվելը, սնորքլինգը և ձկնորսությունը։