ՌԴ Ռոստովի մարզում Су-25 ռազմական ինքնաթիռը վթարի է ենթարկվել պլանային ուսումնավարժական թռիչքի ժամանակ, հայտնել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը:
«Թռիչքն իրականացվել է առանց մարտական կազմի, ինքնաթիռն ընկել է ամայի վայրում, ավերածություններ չկան», – հայտարարել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:
Նախնական տվյալներով՝ պատահարի պատճառ կարող էր դառնալ տեխնիկական անսարքությունը։