«Թուրքական հոսքի» պլանային տեխնիկական սպասարկումը տեղի կունենա հունիսի 21-28-ը։ Այդ ընթացքում գազատարի երկու ճյուղերով գազի փոխադրումը կդադարեցվի, հայտնել է «Գազպրոմը»: Ընկերությունում հավաստիացրել են, որ մատակարարումների դադարեցումը «նախապես համաձայնեցված է բոլոր շահագրգիռ կողմերի հետ»:
«Թուրքական հոսքը» գործում է 2014 թվականից։ Գազատարը ՌԴ Կրասնոդարի երկրամասի Անապայի շրջանից Սև ծովի հատակով անցնում է
դեպի Թուրքիայի եվրոպական մաս։ Գազատրի հզորությունը գնահատվում է տարեկան 31,5 մլրդ խորանարդ մետր։ Երկրորդ գազամուղը, որով Ռուսաստանը գազ է մատակարարում Թուրքիային՝ «Երկնագույն հոսք»-ը, շահագործման է հանձնվել 2003 թվականին։