Մայիսի 8-ին ՝ Հայրենական մեծ պատերազմում տարած Հաղթանակի օրվան ընդառաջ, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ՌԴ տարբեր կառույցներում ՀՀ լիազոր ներկայացուցիչները և դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները այցելել են Մոսկվայի Պոկլոննայա լեռան Հաղթանակի թանգարան:
Վ. Հարությունյանը և դեսպանատան աշխատակիցները ծաղիկներ են խոնարհել հուշահամալիրի տարածքում անմար կրակի մոտ՝ ի հիշատակ Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների:
Հաղթանակի թանգարանի տնօրեն Ալեքսանդր Շկոլիկի ուղեկցությամբ դեսպանության պատվիրակությունը շրջայց կատարեց ցուցասրահներում, ծանոթացավ թանգարանի մշտական ցուցադրությանը:
Սգո սրահում դիվանագիտական ներկայացուցչության անունից ծաղկեպսակ դրվեցին «Скорбь» արձանախմբի մոտ։