Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունից հայտնել են, որ Մարիուպոլում զինված ուժերի կողմից մարտնչած մարտիկի մարմնի վրա հայտնաբերվել է Թուրքիայի ցամաքային զորքերի ակադեմիայի նշանը:
Ինչպես հաղորդում lenta.ru-ն այդ մասին հայտնել է ԴԺՀ տեղեկատվության առաջին փոխնախարար Դանիիլ Բեզսոնովը: «Թուրքիայի ցամաքային զորքերի ակադեմիայի նշանը, որը գտնվում է Անկարայում, հայտնաբերվել է Մարիուպոլում ուկրաինացի կամ անդրաուկրաինական զինյալի դիակներից մեկում։ Չի բացառվում նաև, որ դա թուրք հրահանգիչ էր», – գրել է նա։
Պարբերականը նշում է, որ մարտի կեսերին Nordic Monitor-ը հայտնել էր, որ Թուրքիան կարող էր Ուկրաինա ուղարկել ռազմական հրահանգիչներ՝ Bayraktar TB2 հարվածային անօդաչու թռչող սարքերի հետ աշխատելու համար: Գործակալությունը հրապարակել է տեսանյութ, որում լսվում է թուրքական լեզվով խոսակցությունը ռուսական հրետանու կրակի կառավարման կետի ուղղությամբ անօդաչու թռչող սարք ուղարկելու մասին:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները ՄՔԴ-ից պահանջել են հետաքննել Ադրբեջանի հանցագործություններն Արցախում
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ արցախահայության դեմ հանցագործությունների քննության պահանջով: CCAF-ը փաստաբան Սևագ...