Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության փորձագետները Մարիուպոլի թիվ 4 հիվանդանոցի տարածքում հայտնաբերել են ևս 26 խաղաղ բնակիչների աճյուններ, որոնք զոհվել են ազգայնականների կողմից գնդակոծումների ժամանակ։ Այս մասին հայտնում է Ria.ru-ն՝ վկայակոչելով Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնի տվյալները:
Նշվում է, որ տեղում աշխատում է ռազմական փորձագետների օպերատիվ խումբը։ Նրանք փաստաթղթավորում են Ուկրաինայի զինված կազմավորումների ագրեսիայի հետևանքները խաղաղ բնակիչների և Մարիուպոլի քաղաքացիական օբյեկտների դեմ:
Ռուսական ստորաբաժանումներն ու ԴԺՀ ուժերը մարտի 7-ին շրջափակել են Մարիուպոլը։ Մարտերը շարունակվում են «Ազովստալ» գործարանի շրջանում, այնտեղ թաքնվում են ազգայնական «Ազով» գնդի զինյալները, որի մարտիկների դեմ Ռուսաստանում քրեական գործ է քննվում:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան Ռուսաստանը սկսել է Ուկրաինայի ապառազմականացման և ապաշրջափակման հատուկ գործողությունը: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Մոսկվային մեղադրել է երկրի ռազմական ենթակառուցվածքների վրա հարձակվելու մեջ և Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն Է մտցրել՝ խզելով դիվանագիտական հարաբերությունները ՌԴ-ի հետ: